Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

...և վե՞րջ

...և վե՞րջ
21.09.2024 | 19:24

ԱՐՑԱԽՆ աշխարհասփյուռ ողջ հայության հավաքական «Միտքն էր,Պատիվն էր ու Խիղճը»... և վե՛րջ:

Թյուրքական տերերին հլու հնազանդ կամակատար մի «բճակույտի» ձեռամբ աշխարհասփյուռ հայության հավաքական միտքը գերեվարվեց, հավաքական պատիվն անարգվեց, իսկ հավաքական խիղճը վաճառվեց... և վե՛րջ:

4,5 հազարամյա մի ազգ կամովին հրաժարվել է ԱԶԳ կոչվելու իրավունքից և «հորթի հրճվանքով» լծվել է «բճակույտի» առաջարկած «բոշա» թափառախմբերին համալրելու ծրագիրը կյանքի կոչելուն... և վե՛րջ:

Հայաստանը ևս Արցախ է... և վե՛րջ:

...և վե՞րջ:

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 6395

Մեկնաբանություններ